Jump to content

Հովհաննես Թորոսյան (բանասեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թորոսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Թորոսյան
Ծնվել էհունվարի 28, 1864(1864-01-28)
ԾննդավայրՊարտիզակ
Մահացել էհուլիսի 8, 1940(1940-07-08) (76 տարեկան)
Մահվան վայրԱզոլո, Տրևիզո, Վենետո, Իտալիա
Մասնագիտությունբանասեր, պատմաբան, խմբագիր և թարգմանիչ

Հովհաննես Վարդապետ Թորոսյան (հունվարի 28, 1864(1864-01-28), Պարտիզակ - հուլիսի 8, 1940(1940-07-08), Ազոլո, Տրևիզո, Վենետո, Իտալիա), հայ բանասեր, պատմաբան, խմբագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1880)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թորոսյանը ծնվել է 1864 թվականին Պարտիզակում։ Սովորել է Վենետիկի Մխիթարյանների Սուրբ Ղազար վանքում։ 1889-1990 և 1896-1998 թվականներին եղել է «Բազմավեպ» հանդեսի խմբագիրը։ Մի շարք կրթական պաշտոններ է զբաղեցրել Սուրբ Ղազարի վանքում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան, Փարիզի Մուրադյան, Պոլսի Մխիթարյան վարժարաններում։ Ծավալել է գրական-բանասիրական գործունեություն։ Աշխատակցել է «Բազմավեպին» և այլ պարբերականների[1][2]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին գրքերով լույս տեսած աշխատություններն են՝

  • «Միքայել Փորթուգալ փաշա» (Վենետիկ, 1898)
  • «Վարք Մխիթար աբբայի» (Վենետիկ, 1901, 2-րդ հրատարակություն` 1933)

1891 թվականին Վենետիկում լույս է տեսել «Ընտիր հայկազունք» պատկերազարդ ժողովածուն, որը հետագայում վերահրատարակվել է։ «Բազմավեպի» էջերում հետազոտություններ է կատարել Եզնիկի, Անանիա Շիրակացու, Ներսես Լամբրոնացու մասին։

Կատարել է թարգմանություններ։ Հայերեն է թարգմանել իտալերենից, գերմաներենից։

  • Գելցերի «Հետազոտություն հայ դիցաբանության», «Փավստոս Բյուզանդ»
  • Էդմոնդե դե Ամիչիսի «Հուշք Լոնտրայի»
  • Պ. Հ. Բորտոյի «Անթառամ տրապիզոնցի»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 373-374
  2. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան(չաշխատող հղում)